շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է

Սևանա լճում ջրահեղձ եղած քաղաքացին Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարն է

Օգոստոսի 13-ին, ժամը 20:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից 25 մ հեռավորության վրա նկատել են քաղաքացու, ով լողալիս անհետացել է։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
 
Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, ջրափրկարարները լողալով մոտեցել են տվյալ հատված, մոտ 1․5 մ խորությունից դուրս բերել քաղաքացուն և ռետինե մոտորանավակով տեղափոխել ափ:
 
Շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են քաղաքացու մահը։

Sputnik Արմենիա-ին  հայտնի է  դարձել, որ Սևանում ջրահեղձ եղած  քաղաքացին Հայաստանում ց Ալեքսանդր Սենչենկոն է։

  • Կիսվել: