կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սևանա լճի մակարդակն իջել է

Սևանա լճի մակարդակն իջել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 23-29-ը:

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.24մ (29.10.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 4սմ-ով։

2023 թվականի ընթացքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է իրականացվել մայիսի 14-ից և շարունակվել է մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, և համաձայն Գեղամավան դիտակետի տվյալների այդ ժամանակահատվածում իրականացված ընդհանուր ջրառի չափաքանակը կազմել է 228․234մլն.մ³:

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 23-29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.020մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 29-ը ներառյալ՝ 99.408մլն. մ³:

Возможно, это изображение текст

Возможно, это графический образ (текст)

Возможно, это графический образ (текст)

  • Կիսվել: