կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ. օգնել են ջրափրկարարները

Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ. օգնել են ջրափրկարարները

Օգոստոսի 29-ին, ժամը 17։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարներն ափից մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել երեք քաղաքացու և ռետինե թիանավակը։

  • Կիսվել: