կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սևան քաղաքում 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Սևան քաղաքում 38-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին. դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ հունվարի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում Սևանի բնակիչ, 38-ամյա Արգամ Հովսեփյանը Սևան քաղաքի Նաիրյան փողոցում իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:  

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:  

 Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան  քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: