երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Սև բերետավորներն ինձ էլ են խփել․ էլ մեր դեմն առնել չկա. Բագրատ Սրբազան

Սև բերետավորներն ինձ էլ են խփել․ էլ մեր դեմն առնել չկա. Բագրատ Սրբազան

«Սա նախերգանքն է լինելու, էլ մեր դեմն էլ առնել չկա։ Ոստիկանությունը թող իմանա»,-հայտարարեց  Բագրատ Սրբազանը ոստիկանների կողմից ԱԳՆ շենքի դիմաց խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակվելուց հետո։

Նա հայտարարեց, որ  գլխավոր պատասխանատուն «ստախոս վախկոտն է»։

«Սև բերետավորներն ինձ էլ են խփել։ Լրագրողին էլ են ծեծել։  Կապ չունի, այսօր մենք ԱԳՆ բոլոր աշխատակիցներին հռչակում ենք թուրք-ադրբեջանական գործակալ, համացանցը ամբողջ հեղեղում եք, առաջին հերթին Արարատ Միրզոյանի նկարից։ Ոստիկանությունը թող իմանա, սա նախերգանքն է։ Ձեր պարտականությունները կատարեք օրենքով, ոչ թե պաշտպանեք վախկոտին։ Մենք կմնանք այստեղ, ուզում է ձյուն գա, ուզում է անձրև գա։ Օր ու արև չենք տալու»,-ասաց Սրբազանը։

Նա հայտարարեց, որ սարկավագներին են տարել, ոստիկաններին հորդորեց՝ բերեն տղաներին։

  • Կիսվել: