կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Սերժ Սարգսյանը ցավակցել է Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցել է Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արարքցյանների ընտանիքին՝ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ցավով տեղեկացա Արցախյան շարժման ակունքներում կանգնած պետական-քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման հիմնադիր անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արարքցյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին անվանի գործչի մահվան կապակցությամբ»:

 

  • Կիսվել: