չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները հարգանքի տուրք են մատուցում Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ անդամները հարգանքի տուրք են մատուցում Անդրանիկ Մարգարյանի հիշատակին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և  ՀՀԿ–ական գործիչների ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին առաջնորդ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի օրվա կապակցությամբ այցելել է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն:

Նրանք հարգանքի տուրք են մատուցել ազգային-պետական գործչի հիշատակին, ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:

Անդրանիկ Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ-ին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965թ-ից: 1968թ-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը. 1993-1997 եւ 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98-ին եւ 2005-ին ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ:

  • Կիսվել: