երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանն արձագանքել են վենդետաների մասին Փաշինյանի հայտարարությանը

Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանն արձագանքել են վենդետաների մասին Փաշինյանի հայտարարությանը

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, ներկայացնելով Արթուր Վանեցյանի պատասխանը՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու․

««Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը Սյունիքում արձագանքեց վարչապետի այն հայտարարությանը, թե քաղաքական վենդետաներ է լինելու։

«Գլուխները պատին կտան՝ թույլ չենք տա», կարճ արձագանքեց Վանեցյանը։

Սերժ Սարգսյանն էլ ավելացրեց, որ նման երևույթներին ամենալավ պատասխանը տվել են սյունեցիները՝ կապիտուլյանտին «սյունյաց ողջույներ» հղելով»։

  • Կիսվել: