կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի կունենա «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի կունենա «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի կունենա Հայաստանի ամենախոշոր գիտության և տեխնոլոգիաների հանրահռչակման միջոցառումը՝ «Գիտության շաբաթ․ Հայաստան 2025»-ը,
հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
 
Գիտության փառատոնին մասնակցելու են Հայաստանի պետական և մասնավոր ակադեմիական, կրթական, տեխնոլոգիական և ստեղծարար կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչները:
 
Այն կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը 21:00-ն
 
Ապակենտրոնացված միջոցառումներին այս տարի կներգրավվեն շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։
 

  • Կիսվել: