երկուշաբթի, հուլիս 6
6 / 7 / 2026
Սեպտեմբերի 1-ից վարելու իրավունք ունեցողները վարորդական պլաստիկ վկայականն իրենց մոտ պահելու պարտականություն չեն ունենա

Սեպտեմբերի 1-ից վարելու իրավունք ունեցողները վարորդական պլաստիկ վկայականն իրենց մոտ պահելու պարտականություն չեն ունենա

Սեպտեմբերի 1-ից վարելու իրավունք ունեցող անձինք վարորդական պլաստիկ վկայականն իրենց մոտ պահելու պարտականություն այլևս չեն ունենա: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պարզաբանել էր, որ եթե պարեկներն արձանագրեն ճանապարհային երթևեկության որևէ կանոնի խախտում, և եթե անձն այդ պահին չունի պլաստիկ վկայական, բայց ունենա թվային տարբերակով վկայական, ապա վարորդը վարչական պատասխանատվության չի ենթարկվի:

 

  • Կիսվել: