երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ֆրանսիական պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են «Ինժեներական քաղաք»

Ֆրանսիական պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչները այցելել են «Ինժեներական քաղաք»

Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի գլխավորած պատվիրակության` Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ փետրվարի 23-ին «Ինժեներական քաղաք» են այցելել պատվիրակության ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները, հայտնում են ԲՏԱ նախարարությունից:

«Ինժեներական ասոցիացիայի» խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը ներկայացրել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման մանրամասները, «Գործարանային քաղաք» նախագիծը, այն ընկերություններին, որոնք արդեն իսկ գործունեություն են ծավալում «Ինժեներական քաղաք»-ում: Նա հույս է հայտնել, որ ֆրանսիական ընկերությունները նույնպես առաջիկայում ներկայացված կլինեն «Ինժեներական քաղաք»-ում:

Ֆրանսիայի պատվիրակության անդամները նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ նաև շրջայց են կատարել «Ինժեներական քաղաք»-ում, ծանոթացել հայ ինժեներների գաղափարներին, արդեն իսկ մշակված պրոդուկտներին:

  • Կիսվել: