շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սբ. Հովհաննես մատուռի բակում օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմը խորհրդանշող 44 մետր բարձրությամբ խաչը

Սբ. Հովհաննես մատուռի բակում օծվեց Արցախյան 44-օրյա պատերազմը խորհրդանշող 44 մետր բարձրությամբ խաչը

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի ամենաբարձր կետում բացվեց 44 մետր բարձրության խաչը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 44 մետր բարձրությունը խորհրդանշում է Արցախյան 44-օրյա պատերազմը:

Խաչը օծվեց հոգևորականների կողմից, ապա ելույթ ունեցան Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը: Խաչը տեղադրվել է Սուրբ Հովհաննես մատուռի տարածքում, իսկ այն վերանորոգվել է Երանոս գյուղի բնակիչներ, բարերարներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի կողմից: Նրանց ջանքերով էլ կառուցվել է խաչը՝ ի հիշատակ Արցախում նահատակված մեր հերոսների: Մանրամասները՝ քիչ ուշ: 

  • Կիսվել: