հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՍԱՏՄ տեսուչները սննդի շղթայի 15 ընկերությունում ստուգայցեր են իրականացրել

ՍԱՏՄ տեսուչները սննդի շղթայի 15 ընկերությունում ստուգայցեր են իրականացրել

Հունվարի 18-ի երեկոյան ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Քովիդ-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել սննդի շղթայի 15 ընկերություններում։ Արդյունքում՝ կազմվել է հակահամաճարակային նորմերի խախտման 1 արձանագրություն:

Հիշեցնենք, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

  • Կիսվել: