երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՍԱՏՄ-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սուպերմարկետներում անցկացրել է կիրակնօրյա ստուգայց

ՍԱՏՄ-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սուպերմարկետներում անցկացրել է կիրակնօրյա ստուգայց

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սուպերմարկետներում են անցկացրել կիրակնօրյա ստեւգայցը։

ՀՀ ՍԱՏՄ-ից հայտնում են. ՛՛Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել:

Ստուգայցերը շարունակվում են։

 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

 Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ՛՛:

  • Կիսվել: