ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սառը զենք կրելու կասկածանքով Մետրոպոլիտենից անձ է բերման ենթարկվել

Սառը զենք կրելու կասկածանքով Մետրոպոլիտենից անձ է բերման ենթարկվել

Գետակ Դավթյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «Ե» կետի պահանջները, քննությամբ չպարզված ժամանակահատվածում և վայրից ձեռք է բերել և անմիջապես գործադրելու հնարավորություն ընձեռող վայրում՝ ձեռքում գտնվող սև պայուսակում, ապօրինի կրել է հարվածող-փշրող սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության փոխագուցավոր մետաղյա մահակ, որը վերջինիս ձեռքում գտնվող սև պայուսակից հայտնաբերվել է 2021 թվականի մարտի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երևանի քաղաքապետարանի «Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» «Բարեկամություն» կայարանի նախասրահից նրան սառը զենք կրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկելու և այնտեղ կատարված վերջինիս անձնական խուզարկության արդյունքում:

  • Կիսվել: