ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը

Սարի թաղում աշխատանքներ կատարելիս «JCB» մակնիշի տրակտորը կողաշրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղ 3-րդ փողոցում էքկավատորը բախվել է սյանը ու կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարակ ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները ՝գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արամ Բարսեղյանն ու Գևորգ Աբրահամյանը: Պարզվել է, որ «JCB» մակնիշի տրակտորը աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է և առկա է դիզվառելիքի արտահոսք:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները իրականացնում են հերթապահություն և քաղաքացիների հետ համատեղ իրականացրել են վառելիքի տեղափոխում այլ տարրա: Կողաշրջման հետևանքով փլուզվել է ճանապարհի մոտ 50 քառակուսի մետր հենապատը: Տեղում պարեկները պարզել են, որ այն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Հարությունյանը:

  • Կիսվել: