շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Սարավան գյուղում  «Range Rover» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Սարավան գյուղում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 13-ին, ժամը 12:57-ին ահազանգ է ստացել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 156-րդ կմ-ին այրվում է «Range Rover» մակնիշի ավտոմեքենա:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:12-ին, մարվել՝ 14:45-ին: Ամբողջությամբ այրվել են ավտոմեքենան և խոտածածկույթ (մոտ 300 քմ):

  • Կիսվել: