շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են․ Հ․Կարապետյան

Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են․ Հ․Կարապետյան

Սարալանջը ոռոգելու համար տեղադրված 2 նոր պոմպերը գործարկվել են: Այդ մասին Ֆեյսուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
 
«Սա նշանակում է, որ քաղաքի կենտրոնը հյուսիսից պսակող լանջը՝ «Հաղթանակ» զբոսայգուց մինչեւ Մյասնիկյան պողոտա, կանաչապատելու մեր ծրագրի իրագործմանն ընդառաջ խոշոր քայլ արվեց:
Բացի դրանից, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և «Հաղթանակ» զբոսայգու վարձակալի միջոցներով զբոսայգու լիճը սնուցող խցանված ջրատարը մաքրվել և բացվել է, լիճը լցվել է մաքուր ջրով»:

  • Կիսվել: