շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սանոսյանը մասնակցել է Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը

Սանոսյանը մասնակցել է Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցադրությանը

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր Աբու Դաբիում շրջայց է կատարել Ապագայի էներգետիկայի համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցադրության տաղավարներում։

Նախարարը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի և ԱՄԷ-ում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել և ծանոթացել է ներկայացված ցուցադրություններին:

 

 

  • Կիսվել: