հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել (լուսանկարներ)

Սան Ֆրանցիսկոյի հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել (լուսանկարներ)

Սան ֆրանցիսկոյի հայկական Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել անհյատ անձանց կողմից, հայտնում է Asbarez.com-ը։ Բռնկված հրդեը զգալի նյութական վնաս է պատճառել կենտրոնին։

0919SF3

Այդ կենտրոնում են գտնվում «Վասպուրական» սրահը և եկեղեցու ու շրջանի կազմակերպությունների գրասենյակները:

Նշվում է, որ Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու  հոգաբարձությունը եւ համայնքի ղեկավարությունը, համագործակցելով քաղաքի հրշեջների եւ իրավապահ մարմինների հետ, հետամուտ է լինելու ազգային ատելության հողին վրա կատարուած հարձակման բացահայտմանը։

0919SF2

Հիշեցնենք, որ ադրբեջանամետ ու թրքամետ խուլիգանները հուլիսին հարձակվել էին Սան Ֆրանցիսկոյի Գռուզյան-Զաքարյան-Վասպուրական Ազգային վարժարանի և նրան կից գտնուող Հայ կենտրոնի վրա, հայհոյանքներ գրել և Ադրբեջանի դրոշի գույները ներկել պատերին։

  • Կիսվել: