երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Սամվել Տեր-Սահակյանը` Titled Tuesday-ի 3-րդ մրցանակակիր

Սամվել Տեր-Սահակյանը` Titled Tuesday-ի 3-րդ մրցանակակիր

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Նա զիջել է միայն ամերիկացի գրոսմայստերներ Հիկարու Նակամուրային և Ֆաբիանո Կարուանային, որոնք 9,5 միավորով զբաղեցրել են 1-ին և 2-րդ տեղերը համապատասխանաբար:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Արամ Հակոբյանը «Late Titled Tuesday» առցանց մրցաշարում 11 հնարավորից վաստակել էր 9 միավոր և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

  • Կիսվել: