երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սամվել Կարապետյանը ՌԴ-ի 30 ամենահարուստ մարդկանց շարքում է

Սամվել Կարապետյանը ՌԴ-ի 30 ամենահարուստ մարդկանց շարքում է

Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների թվում ութ հոգի ծագումով հայեր կան:

Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտնել է ՌԴ 200 ամենահարուստ գործարարների ցանկի 29-րդ տեղում: Վարկանիշային ցանկը հրապարակել է ֆինանսատնտեսական հեղինակավոր ամսագիրը: Ըստ ամսագրի՝ Կարապետյանի կարողությունը գնահատվույմ է 3.7 մլրդ դոլար:

Ռեյտինգում ևս և հայեր գործարարներ կան: 32-րդ տեղում՝ 3.5 մլրդ դոլարով, Տրանսասիա մանրածախ առևտրային ֆիրմայի հիմնադիր Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան), իսկ 44-րդ տեղում՝ Badoo ինտերնետ-ծանոթությունների պորտալի հիմնադիր Անդրեյ Անդրեևը (Օհանջանյանց)՝ 2.3 մլրդ կապիտալով: 103-րդ տեղում ռուբեն Վարդանյանն է՝ 950 մլն դոլարով (բիզնես կենտրոն «Ռոմանով Դվոր», բաժնեմաս «Վոյենտորգ»-ում և անշարժ գույքի այլ օբյեկտներում): 134-րդ տեղում «ՌԵՍՕ-Գարանտիա»-ի նախկին նախագահ Նիկոլայ Սարկիսովն է (800 млн), իսկ 135րդում՝ նրա եղբայրը՝ ՌԵՍՕ խմբի տնօրենների խորհրդի նախագահը Սերգեյ Սարկիսովը (800 млн): 146-րդ տեղում ՍԿԱՐՏԵԼ ընկերության հիմնադիր և սեփականատեր Ալբերտ Ավդոլյանն է (700 млн), և 200-րդ տեղը զբաղեցնում է ABBYY ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի հիմնադիր և անդամ Դավիթ Յանը (500 млн):

Առաջին երեք տեղը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում են Լեոնիդ Միխելսոնը (ՆՈՎԱՏԵԿ-ի գլխավոր բաժնետերերից մեկը, ՍԻԲՈՒՐ հոլդինգի տնօրենների խորհրդի նախագահը, 24 մլրդ դոլար), Վլադիմիր Լիսինը (Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի գլխավոր սեփականատեր, 21300 մլրդ դոլար) և Վահիտ Ալեքպերովը (Լուկոյլ ընկերության հիմնադիր, 20700 մլրդ դոլար):

  • Կիսվել: