հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քաղաքապետարանը դատը պարտվել է․ դատարանը պարտադրել է, որպեսզի օրինականացվի Սամվել Ալեքսանյանին պատկանող շինությունը

Քաղաքապետարանը դատը պարտվել է․ դատարանը պարտադրել է, որպեսզի օրինականացվի Սամվել Ալեքսանյանին պատկանող շինությունը

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր՝ հունիսի 3-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի կառուցած տունն օրինականացնելու խնդրին:

Հարցին, թե չե՞ք ցանկանում անօրինական տունն օրինականացնել, քաղաքապետը պատասխանեց.

«Ցանկանալ-չցանկանալով չի, կա ՀՀ օրենսդրություն, կառավարության որոշում ու առաջնորդվում ենք դրանցով: Եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք»:

Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին, Սարգսյանն արձագանքեց.

«Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք դատարանի բոլոր ատյաններով անցել ենք ու պարտվել ենք»:

  • Կիսվել: