շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում այսօր տեղի է ունեցել 3,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդվում է Վրաստանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքում, գրում է akhaltskha.net-ը:

Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 02: 03-ին, Նինոծմինդա քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող Օրջալար գյուղի մոտակայքում:

Էպիկենտրոնը գտնվել է 3 կիլոմետր խորության վրա:

  • Կիսվել: