երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սահմանվածից ավել ջրառ․ «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն 6.3 մլն. դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

Սահմանվածից ավել ջրառ․ «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ն 6.3 մլն. դրամի վնաս է հասցրել շրջակա միջավայրին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ԷԼԵՆԷՔՍ» ՍՊԸ-ի «Աղստև-1» ՓՀԷԿ-ում իրականացրել են պլանային ստուգում ու հայտնաբերել, որ Ընկերությունը չի կատարել ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պարտավորությունները, իրականացրել է ջրօգտա­գործման թույլտվությամբ սահմանված քանակից 3.141.369խմ. ավել ջրառ։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ սահմանված կարգով չի իրականացրել առաջացող բոլոր վտանգավոր թափոնների անձնագրավորում, ինչպես նաև համաձայնեցում լիազորված մարմնի հետ։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 6.282.739 ՀՀ դրամ։

 

  • Կիսվել: