Սահմանադրության փոփոխությունը պետության չգոյություն է, պահանջում են հրաժարվել ամեն ինչից
Սահմանադրության փոփոխությունը ենթադրում է պետության վերացում, չգոյություն։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Պահանջում են հրաժարվել Արցախից, Ցեղասպանությունից, ամեն ինչից։ Իրենց խնդիրը ոչ թե Սահմանադրությունն է, այլ Անկախության հռչակագիրը, ինչը նշանակում է վերացնել մեր պետության հիմնադրույթները, իղձերն ու երազանքները, նշանակում է Հայաստանի Հանրապետության չգոյություն։ Կդիտարկեն որպես տարածք, որը պատրաստ կլինի վերածվելու «Արևմտյան Ադրբեջան»-ի»,- նշել է Սրբազանը։


