Սա պիջակ է չէ՞, բայց եթե գրպան, կոճակ, օձիք չունենա, էլի կհագնենք, բայց լրիվ ուրիշ բան կստացվի. Փաշինյանը՝ պոլիկլինիկաների մասին
Հիմա մենք ստանդարտ ունե՞նք, որ մեր պոլիկլինիկայում պետք է լինի սա, սա, սա: Այս մասին Թալինի բժշկական կենտրոն այցելության ժամանակ հարցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այո, ծավալ ունենք, ինչ ծառայություններ պետք է մատուցենք ու դրան համապատասխան հագեցվածության ցանկ ունենք»,- պատասխանել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մեր խնդիրն ի՞նչ է, որ մենք պետք է հստակ ձևակերպած լինենք, որ մենք ասում ենք պոլիկլինիկա, ի՞նչ նկատի ունենք, որ մենք ասում ենք դպրոց, ի՞նչ նկատի ունենք։ Հիմա, ասենք, օրինակ, եթե սա պիջակ է, չէ՞, բայց եթե այս պիջակը կոճակ չունենա, գրպաններ չունենա, օձիք չունենա, էլի կարող ենք հագնել, էլի կարող ենք ասել պիջակ, բայց պիջակը լրիվ ուրիշ բան է»,- ասել է վարչապետը:
Նա հավելել է. «Ես նկատի ունեմ, երբ որ մենք ասում ենք պոլիկլինիկա, դա նշանակում է, որ ինքը պետք է ունենա օրինակ, լաբորատորիաներ, ֆիզկուլտուրայի դահլիճ, հանդիսությունների սրահ, լաբորատորիաները պետք է հագեցած լինեն սրանով, սրանով, սրանով: Եթե այդ չկա, այդ նույնն է, որ պիջակ է, բայց կոճակներ չունի, գրպաններ չունի, օձիք չունի, թևքեր չունի, այսինքն՝ այսպես պետք է մոտենանք»:
«Մենք պետք է ունենանք ստանդարտ, եթե ասում ենք մենք բացեցինք պոլիկլինիկա, դա նշանակում է, որ մեր պոլիկլինիկայում այդ ստանդարտը ամբողջությամբ պահպանված է, դա էլ է նորմալ, հիմա շինարարությունը կարող է միքիչ շուտ ավարտվի, մի սարքը կարող է մի քիչ շուտ գա, մի սարքը կարող է մի քիչ ուշ գա, հարցը դրա մասին չի, բայց երբ որ մենք ասում ենք պոլիկլինիկա, նկատի ենք ունենում պետական ստանդարտով սահմանված մի բան, որովհետև եթե կոճակը չկա, դա այնուամենայնիվ պետք է հասկանանք, որ պոլիկլինիկան այդ կոճակն էլ հետն է, եթե կոճակը չկա, ուրեմն մի բան պակաս է «պոլիկլինիկա» մեր սահմանած հասկացությունը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


