ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Սա մեզ համար ահազանգ է. Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին

Սա մեզ համար ահազանգ է. Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարության մասին

«Որպես իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի այն հայտարարությանը, թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը կոռումպացվածության հասնող թայֆայականության մեջ է, խոսքը Ավետիք Էլոյանի մասին է։

«Ամեն դեպքում՝ սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ եւ հասկանալ՝ ով է ճիշտ, ոչ է սխալ: Եթե նման դրսևորումներ կան, դրանք պետք է կանխվեն ու  համարժեք պատասխան ստանան»,-ասաց  Բաբկեն  Թունյանը:

 

 

  • Կիսվել: