ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուստամ Բաքոյանը Դհոկում այցելել է վթարի ենթարկված հայկական ընտանիքի ողջ մնացած երկու երեխաներին

Ռուստամ Բաքոյանը Դհոկում այցելել է վթարի ենթարկված հայկական ընտանիքի ողջ մնացած երկու երեխաներին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Իրաքյան Քուրդիստանի Դհոկ քաղաքում այցելել է օրեր առաջ վթարի ենթարկված հայկական ընտանիքի ողջ մնացած երկու երեխաներին։

«Վթարի հետևանքով երեխաների ծնողները, պապն ու հինգ երեխաները մահացել են, իսկ երեխաներից մեկը կորցրել է գիտակցությունը։
 
Մեծ ընտանիքից փրկվել են այս երկու փոքրիկները։ Շուտափույթ ապաքինում ու առողջություն եմ մաղթում երեխաներին` հաղթահարելու պատուհասած աղետի հետևանքները»,- գրել է Բաքոյանը:
 

  • Կիսվել: