շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ. ՏԱՍՍ

Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ. ՏԱՍՍ

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար,  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Պոպովան ասել է. «Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար:

Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների համար»:

  • Կիսվել: