ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսաստանը Հայաստանին երախտագիտություն է հայտնել նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին բանաձևի նախագիծը համահեղինակելու համար

Ռուսաստանը Հայաստանին երախտագիտություն է հայտնել նացիզմի հերոսացման դեմ պայքարի մասին բանաձևի նախագիծը համահեղինակելու համար

Մեր երախտագիտությունն ենք հայտնում հայ գործընկերներին՝ նոյեմբերի 14-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի երրորդ կոմիտեի նիստում ընդունված «Պայքար նացիզմի հերոսացման, նեոնացիզմի և պրակտիկայի այլ ձևերի դեմ, որոնք նպաստում են ռասիզմի, ռասայական խտրականության, այլատյացության և դրանց հետ կապված անհանդուրժողականության ժամանակակից ձևերի սրմանը» ուղղված բանաձևի նախագիծը համահեղինակելու համար: Այս մասին ասվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանության հայտարարության մեջ։

«Փաստաթղթի համահեղինակ են դարձել 44 պետություն աշխարհի բոլոր տարածաշրջաններից, իսկ դրա ընդունման օգտին քվեարկել է 114 երկիր, ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը: 

Հայ բարեկամների կողմից այս փաստաթղթին աջակցություն ցուցաբերելը հատկապես արժեքավոր է այս տարի Հայրենական մեծ պատերազմում գերմանական նացիզմի դեմ մեր ընդհանուր հաղթանակի 80-ամյակի տոնակատարության լույսի ներքո՝ դառնալով ևս մեկ հավաստում հայրենիքն ու ողջ մարդկությունը «շագանակագույն ժանտախտից» փրկելու համար իրենց կյանքը զոհաբերած հայ ժողովրդի հերոս զավակների շնորհակալ հիշատակին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: