ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25,100-ը

Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25,100-ը

Ս/թ․ հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։ Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից:

«Քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովումը շարունակում է այս ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի կազմակերպմանն է ուղղված մեր ողջ ներուժը։

Ինչպես հայտնի է, չարտերային չվերթների հաճախականությունը հունիս ամսվա ընթացքում ավելացել է՝ ընդգրկելով նաև չվերթներ դեպի Հայաստան ռուսաստանյան այլ քաղաքներից (Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ և այլն)։

  • Կիսվել: