ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռուսաստանի քաղաքացիություն ստացած բոլոր միգրանտները պարտավոր են մասնակցել պատերազմին․ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար

Ռուսաստանի քաղաքացիություն ստացած բոլոր միգրանտները պարտավոր են մասնակցել պատերազմին․ ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար

Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը նպատակահարմար է համարում դիտարկել հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարմանը մասնակցելու համար ՌԴ բոլոր քաղաքացիների առաջնահերթ մասնակցությունտ։ Այս մասին նա հայտարարել է «Ռոսիյսկայա գազետա" - ին տված հարցազրույցում։

«Ձեռք բերելով Ռուսաստանի քաղաքացիություն՝ այդ մարդիկ ստանում են ոչ միայն իրավունքներ, այլև պարտականություններ, որոնք սահմանված են գործող օրենսդրությամբ։ Դրանցից մեկը Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերում ժամկետային ծառայություն անցնելն է՝ պահանջներին համապատասխան։ Հատուկ ռազմական գործողության անցկացման պայմաններում պետությունը խթանում է օտարերկրյա քաղաքացիներին՝ պայմանագրով զինվորական ծառայության անցնելու համար՝ հնարավորություն ընձեռելով պարզեցված կարգով ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն»,- ընդգծել է Բաստրիկինը։

Ըստ նրա՝ վիճակագրությունը ցույց է տալիս, որ օտարերկրացիները զանգվածաբար ստանում են Ռուսաստանի քաղաքացիություն՝ շրջանցելով զինվորական ծառայությունը։

«Միայն 2022 թվականի առաջին կիսամյակում ավելի քան 60 հազար չափահաս քաղաքացիներ ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն և, հետևաբար, ոչ միայն իրավունքներ, այլև սահմանադրական պարտավորություն ունեն պաշտպանելու իրենց ընդունած երկրին», — ընդգծել է ՌԴ ՔԿ ղեկավարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: