կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է․ Բադալյանը՝  ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման մասին

Ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է․ Բադալյանը՝ ռուսական հեռուստաալիքների հեռարձակման դադարեցման մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Factor TV-ի եթերում հայտարարել է՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցնելու վերաբերյալ հարցը քննարկվում է։

«Ինչ որոշում կլինի, արդեն համապատասխան գերատեսչությունները այդ մասին հայտարարություն կանեն»,- ասել է Բադալյան:

Բադալյանը ռուսական հեռուստաալիքների բովանդակությունը հակահայկական է համարել՝ նշելով, որ դրանք «սպառնալիք են պետության անվտանգությանը»։

«Կարծում եմ, որ ինչ-որ քայլեր կանեն, որովհետև երբ ինչ-որ բան սպառնում է պետության անվտանգությանը, ապա այդ քայլերն անպայման պիտի արվեն՝ անկախ նրանից՝ դրանք օգուտ կտան, թե օգուտ չեն տա»,- ասել է ՔՊ-ականը։

  • Կիսվել: