ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան

Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանով և Վրաստանով ժամանել է Հայաստան

Ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

Դեպի Հայաստանի բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման և տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։

Այն հանդիսանում է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացումներից մեկը՝ նպաստելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացմանը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օրը պատմական է որակել՝ անդրադառնալով Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի Հայաստան մուտքին։

«Գրեթե 3 ու կես տասնամյակ այս երթուղով Հայաստան բեռներ չէին տեղափոխվել, և ըստ էության, կարելի է ասել` այս երթուղին արդեն գործարկված է։ Առաջիկայում Հայաստան կժամանի նաև ղազախական ծագման ցորենը, որը դեռ Ադրբեջանի տարածքում է»,–«Այրում» կայրանում գնացքը դիմավորելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

  • Կիսվել: