հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում, աշխատակիցները տարհանվել են

Ռումբի ահազանգ՝ «Շիրակ» օդանավակայանում, աշխատակիցները տարհանվել են

Այսօր՝ հուլիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ օդանավակայանում ռումբ է դրված և այն պայթելու է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տարածքը պարեկները սահմանազատել են: Օդանավակայանի աշխատակիցները տարհանվել են, այս պահին տեղում աշխատում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարներն ու սակրավորները:

Դեպքի փաստով ոստիկանության Կումայրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում: 

  • Կիսվել: