կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռուբենը մենակ չէ, և մենակ չէ ոչ մի հայ, որն այսօր Բաքվի բանտում է. Արտակ Թովմասյան

Ռուբենը մենակ չէ, և մենակ չէ ոչ մի հայ, որն այսօր Բաքվի բանտում է. Արտակ Թովմասյան

Հիմա առավել քան երբևէ մեզ միասնականություն է հարկավոր այս ծանր իրավիճակից մարդկանց դուրս բերելու համար, և մեծ հույս ունեմ, որ վերջապես կսթափվենք և ամուր թիկունք կլինենք միմյանց: Այս մասին գործարար Արտակ Թովմասյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
 
«Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանն այսօր մեր աջակցության կարիքն ունի նույնքան, որքան այն ժամանակ, երբ մեր երկիրն ուներ նրա բարի գործերի կարիքը: Չպետք է մոռանալ նրա նվիրվածությունն ու սերը մեր ժողովրդի և մեր պետության հանդեպ, անձնուրացությամբ արցախցու կողքին լինելու նրա պատրաստակամությունը:
 
Մենք պետք է գործադրենք մեր բոլոր ջանքերն ու հնարավորությունները նրան և մեր բոլոր հայրենակիցներին Բաքվի բանտերից հայրենիք վերադարձնելու համար:
 
Աշխարհի տարբեր անկյուններում գտնվող յուրաքանչյուր հայ պետք է ունենա այս գիտակցումը»:

  • Կիսվել: