երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռուբեն Վարդանյանն իսկական հայի սիմվոլ է, նրա ամբողջ գործունեությունն արտահայտում է հայի ճակատագիրը. Ռուբեն Հայրապետյան

Ռուբեն Վարդանյանն իսկական հայի սիմվոլ է, նրա ամբողջ գործունեությունն արտահայտում է հայի ճակատագիրը. Ռուբեն Հայրապետյան

Այն, ինչ հիմա կատարվում է, ոչ միայն հանցագործություն է մարդկության դեմ, այլև հանցագործություն է քաղաքակրթության դեմ:

Այս մասին Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների ազատության պահանջով երթի ժամանակ ասաց «Մատենա» դպրոցի համահիմնադիր, տնօրեն Ռուբեն Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Ռուբեն Վարդանյանը, որպեզ քաղաքակիրթ և զարգացած մարդ,  իսկական հայի սիմվոլ է, նրա  ամբողջ գործունեությունն արտահայտում է հայի ճակատագիրը:

«Ռուբենը խիզախ է, դրա համար իսկական հայ է: Ռուբենը մարդասիրությունն է, բարեգործությունն է, և, ի վերջո, Ռուբենը գիրքն է և կրթությունը, ինչպես նաև ամբողջ հայ ժողովուրդը»,-ընդգծեց նա :

  • Կիսվել: