կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել՝ բնակչին պատկանող 700 հակ անասնակերում

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Պռոշյան գյուղում հրդեհ է բռնկվել՝ բնակչին պատկանող 700 հակ անասնակերում

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի Գրիգոր Զոհրաբի փողոցի թիվ 31 տան մոտակայքում անասնակեր է այրվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ մոտ 700 հակ անասնակերում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը:Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը:

  • Կիսվել: