ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվայում հեռակա կարգով կալանավորել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովին

Մոսկվայում հեռակա կարգով կալանավորել են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ադրբեջանցի մասնակից Ռովշան Ասկերովին

Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովին։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։

Դատարանը բավարարել է հետաքննության միջնորդությունը և Ասկերովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ երկու ամիս ժամկետով՝ ՌԴ տարածքում ձերբակալվելու կամ արտահանձնելու պահից։

 Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն Ասկերովի դեմ քրեական գործ էր հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 354.1-րդ հոդվածի 4-րդ մասով: Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը հինգ տարվա ազատազրկումն է:

Ըստ մեղադրանքի՝ Ասկերովը սոցցանցում կեղծ տեղեկություններ է հրապարակել, որոնք վիրավորում և վարկաբեկում են Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը։ Նա մարշալ Ժուկովին «ուսադիրներով մարդասպան է անվանել»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: