հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է

Ռիտա Սարգսյանը վերակենդանացման բաժանմունքում է

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ  ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Հիվանդանոցի տնօրեն Անատոլի Գնունին Hraparak.am-ի հետ զրույցում Սարգսյանի առողջական իրավիճակի վերաբերյալ փոխանցեց հետեւյալը․

«Տիկին Սարգսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Հարցին, թե արդյոք միացվա՞ծ է արհեստական շնչառական ապարատին, պարոն Գնունին պատասխանեց, որ չի կարող նման տեղեկատվություն տրամադրել։

  • Կիսվել: