շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռինդում բացվել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ռինդում բացվել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վայոց ձորի մարզի Ռինդ համայնքում բացվել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
 
Ծրագրի իրականացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ։ 
 
Վարչապետը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքներին, զրուցել փոքրիկների հետ, նվերներ բաժանել երեխաներին: 
 
Վարչապետին ուղեկցում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

  • Կիսվել: