չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք

ՌԴ-ում ՀՀ դեսպանը այցելել է Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավերված շենք

Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հուլիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Բելգորոդի մարզ։

Այցի ընթացքում Վաղարշակ Հարությունյանը եղել է Բելգորոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով վնասված բնակելի տների տարածքներում։ «Սա դժբախտություն է բազմաթիվ մարդկանց համար. ոչ միայն նրանց համար, որոնք տուժել են, այլեւ, իմ կարծիքով, ամբողջ քաղաքի բնակիչների, որոնց վրա դեպքն ունեցել է հոգեբանական ազդեցություն։ Այստեղ կարելի է միայն կարեկցանք զգալ ու ցավի ըմբռնում։ Եվ, բնականաբար, ցանկություն, որ այս ամենը օր առաջ ավարտվի»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է ՌԴ֊ում ՀՀ դեսպանը։

Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Վաղարշակ Հարությունյանի եւ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի պաշտոնական, ինչպես նաեւ այլ հանդիպումներ։ 

  • Կիսվել: