շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը երախտագիտություն է հայտնել Հայաստան վերադարձող քաղաքացիներին աջակցողներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը երախտագիտություն է հայտնել Հայաստան վերադարձող քաղաքացիներին աջակցողներին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«ՌԴ-ում ՀՀ դեսպանության անունից մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում գործարար Արմեն Հայրապետյանին` չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող մի շարք քաղաքացիների համար տոմսերի ձեռքբերման հարցում ցուցաբերած աջակցության համար։

Շնորհակալություն ենք հայտնում Vnukovo Village Hotel հյուրանոցի սեփականատեր Սուրեն Նաջարյանին` այս օրերին անօթևան մնացած քաղաքացիների տեղավորման հարցում աջակցելու համար»։

  • Կիսվել: