երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ-ում ադրբեջանցիների հրահրած ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակից է ձերբակալվել

ՌԴ-ում ադրբեջանցիների հրահրած ծեծկռտուքի ավելի քան 30 մասնակից է ձերբակալվել

ՌԴ մայրաքաղաք  Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքներից հետո ձերբակալվել է ավելի քան 30 մասնակից։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությանը:

Աղբյուրի փոխանցմամբ ձերբակալվածներին 5 տարի կարգելեն մուտք գործել ՌԴ տարածք:

Իրավախախտներին վարչական պատասխանատվության են ենթարկել «մանր խուլիգանություն» հոդվածով: Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել նաև խուլիգանության և կողոպուտի կասկածանքով:

 

  • Կիսվել: