երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ՌԴ–ն ավելի քան 25 մլն դոլար է հատկացրել ՀՀ–ում դպրոցական սննդի ծրագրի նոր փուլի համար

ՌԴ–ն ավելի քան 25 մլն դոլար է հատկացրել ՀՀ–ում դպրոցական սննդի ծրագրի նոր փուլի համար

Ռուսաստանն ավելի քան 25 մլն դոլար է հատկացրել Հայաստանում «Դպրոցական սնունդ» ծրագրի հերթական փուլի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունը:
 
Նշվում է, որ ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը։
 
Սա Հայաստանում 2025-2030թթ. կայուն սննդի համակարգի զարգացման ծրագրի հինգերորդ փուլն է։ 2010-2024 թվականներին Ռուսաստանը 43 մլն դոլար է հատկացրել Հայաստանում դպրոցական սննդի նախագծի 4 փուլերն իրականացնելու համար:
 
Ծրագրի արդյունքներով ավելի քան 102 հազար դպրոցականներ որակյալ սնունդ են ստացել, լրացուցիչ աշխատատեղեր են ստեղծվել, մասնագիտական վերապատրաստում անցնելու նպատակով պայմաններ են ստեղծվել դպրոցների անձնակազմերի համար, վերազինվել են խոհանոցներն ու ճաշարանները։
 
Այս ամենի արդյունքում բարելավվել են ՀՀ դպրոցների աշակերտների հաճախելիությունը և առաջադիմության ցուցանիշները:

  • Կիսվել: