ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ՌԴ–ի և ՀՀ–ի միջև ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծվել. Կոպիրկին

ՌԴ–ի և ՀՀ–ի միջև ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծվել. Կոպիրկին

Ռուսաստանն ու Հայաստանը ԶԼՄ–ների աշխատանքի հարցերով կապի օպերատիվ ուղիներ են ստեղծել միմյանց տարածքներում։ Այս մասին ՏԱՍՍ–ին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջև ԶԼՄ–ների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որը կնքվել է 2020 թվականի դեկտեմբերի 30-ին, և հենց այդ փաստաթղթի շրջանակում դեկտեմբերի 14-ին ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմանի խորհրդակցություններ են անցկացրել։

«Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է իր գործընկերների փաստարկներն ու հաշվի առել նրանց մտահոգությունները։ Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը համաձայնեցրել են կապի օպերատիվ միջոցների ստեղծումը` հնարավոր տարաձայնությունները մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով լուծելու համար», – ասել է ՌԴ դեսպանը։

Նշենք, որ ՀՀ մայրաքաղաքում կայացած խորհրդակցություններին հայկական կողմից դրանց մասնակցել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, ռուսական կողմից` թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության փոխնախարար Բելլա Չերկեսովան։

  • Կիսվել: