ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՌԴ և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքայի այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նոտարական պալատների ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը: Հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարանի էքսկուրսավար Լուսինե Թունյանը:
 
Հայաստան ժամանած հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

  • Կիսվել: