կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյին: Հանդիպմանը մասնակցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

 

Լևոն Հովհաննիսյանը, կարևորելով կապերի ընդլայնումը և քաղաքների միջև առկա համագործակցության 2021-2025թթ. ծրագիրը, ընդգծել է փոխգործակցությունը զարգացնելու և համատեղ ծրագրերի իրագործումն աշխուժացնելու Երևանի պատրաստակամությունը:

 

ՌԴ Դոնի Ռոստովի քաղաքապետ Ալեքսեյ Լոգվինենկոյի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Ստեփան Մաչյանի, ավագանու երեք խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այնուհետ շրջել թանգարան-ինստիտուտում:

  • Կիսվել: