ՌԴ առաջին քաղաքացին է վարակվել կորոնավիրուսով
Ճապոնացի բժիշկները կորոնավիրուս են հայտնաբերել Ռուսաստանի քաղաքացու մոտ, որը շրջագայել է Diamond Princess նավով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։
ՌԴ քաղաքացին կարանտինում է Ճապոնիայի նավահանգստային Իկոհամա քաղաքում:
«Նավի՝ բուժզննում անցած բոլոր ուղևորներից կորոնավիրուսով վարակված է եղել միայն ռուսաստանցի ուղևորը: Առաջիկայում կնոջը կտեղափոխեն հիվանդանոց, որտեղ նա բուզժննում կանցնի»,- նշված է Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հաղորդագրության մեջ:
Սա Ռուսաստանի քաղաքացիների շրջանում վարակի առաջին հաստատված դեպքն է: